Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր առավոտյան Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 06:19-ին, հայտնում է Ալիք Մեդիա-ն:

Ըստ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի՝ 3.1 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նինոծմինդայից 24 կիլոմետր հյուսիս-արևելք՝ Փոկա գյուղի մոտակայքում: