Երևանում բարեկարգվում է «Սիրո և հավատի» զբոսայգին

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը բարեկարգում է «Սիրո և հավատի» զբոսայգին։

Զբոսայգին գտնվում է շոգ կլիմայական պայմաններում։ Ստվեր առաջացնող ծառատեսակները քիչ են, օդի սանիտար համարվող փշատերև ծառեր առհասարակ չկան։ Առկա են միայն պտղատու ծառեր։ Զբոսայգում ոռոգման համակարգը թույլ կտա իրականացնել գրագետ կանաչապատում։

May be an image of 2 մարդ, people standing, ծառ և դրսումը

ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանն ասում է․ «Հավատարիմ ենք մնում մեր որդեգրած սկզբունքին, կանաչապատում իրականացնում ենք ոռոգման համակարգ ունեցող հատվածներում, որ արդյունք լինի»։ Աշխատանքային առաջին փուլում իրականացվել է տարածքում աճող բույսերի չափագրում և վիճակի գնահատում։ Այսպիսով՝ մասնագիտական խումբը որոշել է․

պուրակի տարածքում տնկել փշատերև ծառեր,

ավելացնել Արևելյան սոսիների թիվը, որոնք խաղահրապարակների մոտ ստվերային ծածկ կառաջացնեն,

կազմակերպել պտղատու ծառերի ճիշտ խնամք,

ավելացնել դեկորատիվ ծառերի քանակը։ «Սիրո և հավատի» զբոսայգին գտնվում է երկու հանրակրթական դպրոցների միջև, այն միշտ մարդաշատ է։ Այդ պատճառով էլ պուրակի բարեկարգումը ՀՈԱԿ-ի առաջնային անելիքների ցանկում է։

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

May be an image of 1 հոգի, standing, ծառ և դրսումը
May be an image of 1 հոգի, standing, ծառ և դրսումը