Երեւանը կհյուրընկալի «Երիտասատրություն․ միտումներ եւ առաջնորդներ» միջազգային երիտասարդական հավաքը

Երեւանը կհյուրընկալի «Երիտասատրություն․ միտումներ եւ առաջնորդներ» միջազգային երիտասարդական հավաքը
Երեւանը կհյուրընկալի «Երիտասատրություն․ միտումներ եւ առաջնորդներ» միջազգային երիտասարդական հավաքը

Նոյեմբերի 22 – 28-ը ք. Երևանը կհյուրընկալի «Երիտասարդություն. միտումներ և առաջնորդներ» թեմայով միջազգային երիտասարդական հավաքը, որը կազմակերպվում է «Երևանի Եվրոպական ուսանողների ֆորում ասոցիացիա» երիտասարդակա ն ՀԿ-ի և «Պրահայի Քաղաքացիական Հասարակության Կենտրոնի» կողմից։

«Երիտասարդություն. միտումներ և առաջնորդներ» միջազգային երիտասարդական հավաքի շրջանակներում Երևանը կհյուրընկալի երիտասարդական քաղաքականության 50 մասնագետների Կենտրոնական Եվրոպայի և հետխորհրդային տարածքի 13 երկրից (Լեհաստան, Չեխիա, Հունգարիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բելառուս, Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Ղազախստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան), ինչպես նաև քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և մամուլի ներկայացուցիչների, ովքեր միասն աբար քննարկելու են քաղաքացիակա ն ու քաղաքական ակտիվիզիմի, ժողովրդավարեցման գործընթացի բարելավման և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության համակարգերի ապահովմանն առնչվող հարցեր։ Քննարկման առանցքում է լինելու նաև Հայաստանում ոչ բռնի խաղաղ

Թավշյա Հեղափոխությունը և դրա տարածաշրջանային կարևորությունը։

Խորհրդաժողովի թեմատիկ աշխատանքները տեղի կունենան ս.թ. նոյեմբերի 23–26-ին Հայաստանում Ամերիկյան Համալսարանի տարածքում (հասցե՝ Հայաստան, 0019, Երևան. Մարշալ Բաղրամյան պող., 40 շենք):