Արտահերթի հարցով՝ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Արտահերթի հարցով՝ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արտահերթի հարցով՝ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Այդ մասին տեղեկացնում են ԱԺ մամլո ծառայությունից՝ նշելով, որ արտահերթ նիստի օրակարում քրեական գործերով համաներում հայտարարելու մասին նախագիծն է: