ԱԺ խորհուրդը հաստատել է նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված հատուկ նիստի անցկացման կարգը

ՀՀ ազգային ժողովի խորհուրդը քննարկել և հաստատել է «Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված՝ 2022թ. մարտի 13-ի հատուկ նիստը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարելու եւ նիստի անցկացման կարգը սահմանելու մասին» հարցը:

Ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից՝ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել մարտի 7-ին, այն վարել է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:

Հատուկ նիստը կգումարվի ժամը մարտի 13-ին ժամը 12:00-ին: