Ուզբեկստանի իշխանություններն ընդունել են ևս 400 փախստականների Աֆղանստանից՝ նրանց ժամանակավորապես տեղավորելով ուզբեկա-աֆղանական սահմանին մոտ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է անանուն աղբյուրը:
Նշվում է, որ փասխատականներն Ուզբեկստանի Թերմեզ քաղաք են բերվել ինքնաթիռով:
Ավելի վաղ Ուզբեկստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ համաձայնությամբ՝ 150 աֆղանցի փախստական, ում անվտանգությունը երաշխավորվել է, վերադարձվել են Աֆղանստան: