Ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին

Ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին
Ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին

ԼՂՀ պաշտպանության բանակը տարածել է հաղորդում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական զինուժի հերթական զոհի մասին: Ըստ այդ տեղեկատվության, մարտի 27-ին մարտական առաջադրանք կատարելիս զոհվել է 1995 թվականին ծնված զինծառայող Արտակ Ռոմիկի Բաբայանը: Կատարվում է քննություն միջադեպի մանրամասները պարզելու համար: Ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին: Վերջին մոտ մեկ շաբաթի ընթացքում սա արդեն երրորդ մահն է, ընդ որում […]

ԼՂՀ պաշտպանության բանակը տարածել է հաղորդում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական զինուժի հերթական զոհի մասին: Ըստ այդ տեղեկատվության, մարտի 27-ին մարտական առաջադրանք կատարելիս զոհվել է 1995 թվականին ծնված զինծառայող Արտակ Ռոմիկի Բաբայանը: Կատարվում է քննություն միջադեպի մանրամասները պարզելու համար:

Ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին: Վերջին մոտ մեկ շաբաթի ընթացքում սա արդեն երրորդ մահն է, ընդ որում բոլոր երեք դեպքի վերաբերյալ տեղեկատվության մեջ նշվում էր, որ զինծառայողները զոհվել են մարտական առաջադրանք կատարելիս: Առաջին դեպքում վիրավորվել էր նաեւ մի սպա:

Ղրիմում ճգնաժամի սրմանը զուգահեռ, հայկական մամուլում տեղեկություններ հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանում ադրբեջանական զինուժի եւ տեխնիկայի կուտակումների մասին, թե իբր Ադրբեջանը փորձում է պատրաստ լինել հնարավորության դեպքում առիթից օգտվելու համար: Այդ վտանգները թվիթերյան իր գրառման մեջ հիշատակեց նաեւ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեւյմս Ուորլիքը, հայտարարելով, որ պետք է ջանքեր գործադրել խաղաղությունը պահելու համար, եւ հույս ունի, որ մարտի վերջին հնարավոր կլինի կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպում:

Մինսկի խմբի համանախագահները սկսեցին հանդիպում ունենալ կողմերի արտգործնախարարների հետ: Այդ ընթացքում Ուորլիքը գրեց նաեւ, որ թեեւ Ղրիմի ճգնաժամում Արեւմուտքն ու Ռուսաստանը լարված են, այդուհանդերձ կարծում է, որ այդ լարվածությունը չի տեղափոխվի այլ ուղղություններ, եւ մասնավորապես Արցախի խնդրում ԱՄՆ եւ Ռուսաստանը կաշխատեն համատեղ: Կարդալ ավելին