Թբիլիսիում գերեզմանատների ճանապարհները փակ կլինեն. Կալաձե. Aliq.ge

Թբիլիսիում գերեզմանատների ճանապարհները փակ կլինեն: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Վերջինս բնակչությանը կոչ է արել մնալ տանը, տեղեկացնում է Aliq.ge-ն:

«Մենք, համապատասխան ծառայության հետ մեկտեղ գերեզմանատների ճանապարհները կփակենք: Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ բնակչությանը կոչ եմ անում և խնդրում, որ մնան տանը, սա շատ կարևոր է մեր առողջության անվտանգությունից ելնելով: Ցանկանում եմ խնդրել, հնարավորինս հաշվի առնել բժիշկների խորհրդատվությունները»,- հայտարարել է Կալաձեն:

Մանրամասները՝ այստեղ