ԱԺ արտահերթ նիստում դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրենքի նախագիծ չի ներառվել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Հարգելի քաղաքացիներ, որպես ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցի զեկուցող, տեղեկացնում եմ, որ վաղը նախատեսված նիստում ներառված չէ դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրենքի նախագիծ:

Իմ քայլը խմբակցությունը քննարկման արդյունքում նպատակահարմար չհամարեց ընդգրկել հարցը օրակարգ։

Առողջ եղեք։»

Հարգելի քաղաքացիներ, որպես ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցի զեկուցող, տեղեկացնում եմ, որ վաղը նախատեսված նիստում…

Posted by Sisak Gabrielyan on Tuesday, July 7, 2020