Նիդերլանդների դեսպան Յոս Դաումայի հրաժեշտի հանդիպումը ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ

Նիդերլանդների դեսպան Յոս Դաումայի հրաժեշտի հանդիպումը ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ
Նիդերլանդների դեսպան Յոս Դաումայի հրաժեշտի հանդիպումը ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ

Հուլիսի 26-ին Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ տեղի ունեցավ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոս Դաումայի (Jos Douma) հրաժեշտի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ։

Ողջունելով դեսպան Դաումային՝ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց Հայաստանում ծավալած բազմամյա ակտիվ և արդյունավետ գործունեության համար, ինչը մեծապես նպաստել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց Ա. Ադոնցին իր առաքելության իրականացման գործում հայկական կողմի ցուցաբերած մեծ աջակցության համար։
Հանդիպմանը զրուցակիցները բարձր գնահատեցին հայ-հոլանդական հարաբերությունների ներկա մակարդակը՝ կարևորելով մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունների ակտիվացումը։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը Յոս Դաումային մաղթեց հաջողություն դիվանագիտական հետագա գործունեության մեջ:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։