ՍԱՏՄ-ն շարունակում է կորոնավարակի տարածումը կանխելուն միտված ստուգայցերն ամբողջ հանրապետությունում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի, Տավուշի և Լոռու մասնագետները խստացված ստուգայցեր են անցկացնում Տավուշի մարզում. թիրախում Դիլիջան և Իջևան քաղաքների սննդի շղթայի տնտեսավարողներն են:

Պայմանավորված այդ մարզում Վարդավառի տոնակատարության միջոցառումներով, որ այստեղ անցկացվում է այս շաբաթ՝ Դիլիջանի հանրային սննդի օբյեկտներում մարդկային կուտակումներ են եղել՝ մեկ սեղանի շուրջ 5-ից ավելի անձանցով, ինչը հակասում է ՀՀ պարետի որոշումներով սահմանած նորմերին:

Որոշ կազմակերպություններում՝ հանրային սննդի և իրացման ցանցի, բացակայել է օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանը, սխալ կամ թերի են լրացվել ջերմաչափման և ախտահանման գրացամատյանները, չի պահպանվել սոցիալական հեռավություն տարբեր սեղանների շուրջ նստած անձանց միջև, նկատվել են նաև աշխատակիցների կողմից դիմակների ոչ պատշաճ կրելու դեպքեր:

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։