Դպրոցականների արձակուրդները կմեկնարկեն մարտին

Դպրոցականների  արձակուրդները կմեկնարկեն մարտին
Դպրոցականների արձակուրդները կմեկնարկեն մարտին

Դպրոցականների արձակուրդները կմեկնարկեն մարտին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հաղորդագրությունը։

«Դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն  առաջին դասարանցիների համար` մարտի 18-ից,  2-12-րդ դասարանցիների համար` մարտի 25-ից:

Համաձայն  հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների`առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2019 թ. մարտի 18-ից 31-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը` 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ: