Ադրբեջանի կողմից տարեցտարի գրանցվում է հրադադարի ռեժիմի խախտման ավելի շատ դեպքեր

Ադրբեջանի կողմից տարեցտարի գրանցվում է հրադադարի ռեժիմի խախտման ավելի շատ դեպքեր
Ադրբեջանի կողմից տարեցտարի գրանցվում է հրադադարի ռեժիմի խախտման ավելի շատ դեպքեր

Մարտ ամսին Ադրբեջանը Ղարաբաղ- Ադրբեջան հակամարտ զորքերի շփման գծում 1400 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:
Այս տարվա սկզբից գրանցվել է 3000 խախտման դեպք, որի հետևանքով զոհվել է 2 հայ զինծառայող և վիրավորվել 4-ը:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ ընթացքում ադրբեջանական կողմը 500 անգամ օգտագործել է СВД, շուրջ 40 անգամ՝  ДШК, շուրջ 60 անգամ «Սև նետ»:

Հիշեցնենք, որ 2011 թվականին Ադրբեջանի զինված ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են 12 600 անգամ, 2010-ին՝ 7200 անգամ, 2009-ին՝ 4600 անգամ: 2008 թվականին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 3500 դեպք, 2007-ին՝ 1400, 2006-ին՝ մոտ 600 դեպք: Ադրբեջանական կողմը տարեց տարի մեծացնում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը:

Լեռնային Ղարաբաղի ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, զերծ են մնում Ադրբեջանի սադրիչ գործողություններին համարժեք պատասխանելուց եւ պատասխան քայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

© Medialab.am