Փաստահավաք աշխատանքներ Տավուշում․ ՄԻՊ

«Ներկայացնում ենք Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի փաստահավաք աշխատանքների լուսանկարները:

Բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին»,- այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: