Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը

Ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը: Այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց: Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները հացի արտադրամասերում վերահսկելու են հացի բաշխման գործընթացը:

Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում եգիպտացորենի ալյուրի պատրաստման և հացի արտադրման ուղղությամբ, սակայն առկա տեղումների պատճառով եգիպտացորենի լայնածավալ հունձի աշխատանքները մի քանի օրով հետաձգվել են:

Այս մասին հայտնում է ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը: