Էրդողանը դատապարտում է ԱՄՆ-ի հայտարարությունը ու հետ կանչում դեսպանին. Amerikayidzayn.com

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը Միացյալ Նահանգներին մեղադրել է քուրդ զինյալներին աջակցելու մեջ, որոնք, ըստ Անկարայի, հյուսիսային Իրաքում մահապատժի են ենթարկել 13 առեւանգված թուրքերի: Նրա խոսքերով, այս գործողությունը դատապարտող ԱՄՆ-ի հայտարարությունը «ծաղր»է:

Թուրքիան կիրակի օրն էր հայտարարել, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները 13 թուրքերի են սպանել, որոնց թվում են եղել ռազմական ու ոստիկանական համարկարգի անդամներ: Քրդերը նշված թուրքերին սպանել են իրենց խմբավորման դեմ սկսված ռազմական գործողության ընթացքում:

Հանդես գալով իր կուսակցության աջակիցների առջեւ` Էրդողանն ասել է, թե ԱՄՆ-ի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ այն աջակցում է Քրդստանի աշխատավորական կուսակցությանը եւ Սիրիայի քրդական Ժողովրդի պաշտպանության միավորման ուժերին, որոնց Անկարան համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության մասնաճյուղ:

Մանրամասները՝ Amerikayidzayn.com-ում