Ինչի՞ դեմ էր պատերազմում Հայաստանը 43 օր. Փաստաբան

Փաստաբան Կարեն Թումանյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Հայկական բանակը իր ռազմավարական դաշնակից հանդիսացող Ռուստատանի Դաշնության թողտվությամբ կամ համաձայնությամբ 43 օր ու գիշեր հարկադրված կռվել է

1. Ադրբեջանի բանակի դեմ (ռազմական բյուջե՝ 3 միլիարդ 185 միլիոն ԱՄՆ դոլար)

2.Թուրքիայի բանակի դեմ (ռազմական բյուջե՝ 25 միլիարդ ԱՄՆ դոլար)

3. Իսրայելի բանակի զինտեխնիկայի դեմ (ռազմական բյուջե՝ 15 միլիարդ ԱՄՆ դոլար)

4. Վարձականների և ահաբեկիչների դեմ (ըստ տարբեր աղբյուների մինչև 5000 մարդ):

5. Ռազմական գորողություններին մասնակցել են նաև Պակիստանից բերված զինվորներ՝ իրենց զինտեխնիկայով

6. Ըստ տարբեր հրապարակումների հայկական բանակը մարտնչել է նաև այլ պետությունների (Ուկրաինա, Բուլղարիա և այլն), այդ թվում՝ ՀԱՊԿ պետություններից (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և այլն) Ադրբեջանին տրամադրված հզոր զինտեխնիկայի դեմ:

Հարկ է հիշել, որ Հայաստանի տարեկան ռազմական բյուջեն կազմում է ընդամենը 620 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում նախորդ տարիների համեմատ 25 % ավելացել է 2019 թվականին»: