Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է. Azatutyun.am

Azatutyun.am -Այսօր մարմնական վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափաս աղջնակ՝ 13 տարեկան: Դեպքի վայր ժամանած ոստիկանության օպերատիվ և քննչական խումբը պարզել է, որ երեխան մարմնական վնասվածքներն ստացել է իրենց տանը, «Ազատությանը» հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

«Ծավալված օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված տանը գտնված անձը՝ արական սեռի ներկայացուցիչ՝ մոտ 28 տարեկան, ծեծի է ենթարկել անչափահասին և վերջինիս մորը, ով ծեծի ենթարկվելուց ժամեր անց (մոտ 8 ժամ անց) մահացել է տանը: Տվյալ անձը, տեսնելով, որ նա մահացել է, անմիջապես տեղյակ է պահել հարազատներին, շտապօգնության աշխատակիցներին, վերջիններս գալով պարզել են, որ այդ անձը մահացել է, իսկ երեխային տեղափոխել են հիվանդանոց», – պատմեց դատախազը:

Երեխային այս պահին վիրահատում են, նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Ավելին՝ սկզբնաղբյուրում։