Դանակահարություն Երևանում. «ՍԱՍ» սուպերմարկետի 24-ամյա աշխատակիցը վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Թիվ 1 համալսարանական  հիվանդանոց  է տեղափոխվել  24-ամյա մի տղա, ով վնասվածք է ստացել  կրծքավանդակի ձախ հատվածում:

Ոստիկանները պարզել են, որ  վիրավորը Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակից, 24-ամյա Նարեկ Բ.-ն է, ում դանակի 2 հարված է պատճառվել: Այս պաին պարզվում է,  թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը և ով կամ ովքեր են եղել տուժածի հետ:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: