Զինծառայողների հետ անցկացվել են մարտական պատրաստության գործնական պարապմունքներ


4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ անցկացվել են մարտական պատրաստության գործնական պարապմունքներ:

Ստուգվել են մարտավարական տարբեր իրավիճակներում և եղանակային բարդ պայմաններում մարտական խնդիրների կատարման ունակությունները։ Անձնակազմը դրսևորել է բարձր պատրաստվածություն և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։