Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հրապարակել

Բելառուսի ընտրություններում Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղրե ձ է հրապարակել՝ կոչ անելով բելառուսներին մասնակցել Միասնության քայլերթին։

Քայլերթը անցկացվելու է սեպտեմբերի 6-ին, Մինսկում և տարբեր շրջաններում։

«Մեր ընտանիքում միշտ գործել է «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքը, և ես ուրախ եմ, որ հենց այդ կարգախոսը դարձավ հիմնական լոզունգը վաղը կայանալիք քայլերթին։ Ես ողջունում եմ բոլորին, ովքեր կմասնակցեն քայլերթին։ Հիշեք՝ քանի դեռ միասին ենք, մենք ուժ ենք», -հայտարարել է Տիխանովսկայան, ով այժմ Լիտվայում է։