Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Հունիսի 4-ին, ժամը 19.50-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 4-ին, ժամը 01.10-ին, Երևանի Դավիթաշեն թաղամասում անհայտ ավտոմեքենայի վարորդի կտրուկ արգելակման հետևանքով 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 3-ին, ժամը 23.50-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցում իրար են բախվել «Օպել Զաֆիրա», «Նիսան Տիդա», կայանված «ԲՄՎ» և կայանված «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 52-ամյա վարորդը և 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 4-ին, ժամը 20.10-ին, Երևանի Ռոստովյան և Մուրացանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 4-ին, ժամը 01.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ինքնավթար, ինչի հետևանքով 21-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 4-ին, ժամը 18.10-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենջ Ռովերի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 4-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և հայտնվել դաշտում. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Այգեստան-Դվին ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-520» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 57-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 4-ին, ժամը 15.30-ին, տեղեկություն է ստացվել, որ 27-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Արմավիր-Նորապատ ճանապարհին՝ ինքնավթարի հետևանքով:
Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։