Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում մայիսի 28-31-ը, հունիսի 1-2-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ 

Հանրապետության տարածքում մայիսի 28-ի և 30-31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 29-ին, հունիսի 1-2-ը՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան, 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ին կբարձրանա 2-4 աստիճանով։