Արդեն մոտ 2 շաբաթ է՝ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ որևէ պացիենտ չկա, ով սպասում է տանը․ Արսեն Թորոսյան

«Արդեն մոտ 2 շաբաթ է՝ կորոնավիրուսով հիվանդ որևէ պացիենտ չունենք, ով սպասում է տանը հոսպիտալացման, այդ թվում՝ հենց այսօր։ Այսինքն՝ բոլորն ստանում են պատշաճ բուժօգնություն»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ նրա՝ որոշ հիվանդանոցներ, ինչպես ամռանը, այսօր ևս սկսել են վերադարձնել իրենց բնականոն գործունեությանը։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսից մահերին՝ Թորոսյանն ասաց, որ Հայաստանում այդ ցուցանիշը ցածր է, տատանվում է մոտ 1,5 տոկոսի սահմաններում։