Եթե մենք վերադառնում ենք «Զանգեզուրի» միջանցք, օգտագործում այդ ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնանք Երևան․ Ալիև․ Factor.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA համալսարանում տեղի ունեցած գիտաժողովի այսօրվա իր ելույթում չնայած հայտարարել է, որ իր երկիրը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, այնուամենայնիվ, տարածքային պահանջներ հնչեցրել է։ «Մենք ցանկանում ենք, որ երիտասարդ սերունդը իմանա, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է։ «Գյոկչա» լիճը նրանք անվանում են Սևան։ Բավական է նայել 20-րդ դարի սկզբի քարտեզներին, որ դուք դրանում չենք տեսնի Սևան։

Նույնը վերաբերվում է և Երևանին։ Նրանք ոչնչացրել են Երևանի պատմական մասը։ Ադրբեջանցիները, այդ թվում իմ նախնիները, ապրել են այնտեղ»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ այնտեղ անպայման կվերադառնան։ «Ես ասացի, որ կվերադառնանք այնտեղ։ Ես չեմ ասել, որ կվերադառնանք տանկերով։ Ասացի, որ կվերադառնանք։ Դա նշանակում է, ինչու՝ ոչ։ Եթե մենք վերադառնում են Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնանք Երևան։ Ժամանակը կգա, և մենք դա կանենք»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

© factor.am