Չնայած կան զանգեր, որ ճանապարհը բաց է, բայց այդպես չէ՝ 2 կողմում շարունակում են մնալ ադրբեջանցիներ. ԱՀ պետնախարար

«Շարունակվում է բլոկադան և ճգնաժամային իրավիճակը:

Այս մասին քիչ առաջ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ շարունակելով.

«Չնայած պարբերաբար զանգեր են ստացվում այն մասին, որ ճանապարհը բացվել է, բայց ես ասեմ, որ դա այդպես չէ, ճանապարհի 2 կողմերում շարունակում են մնալ ադրբեջանցիները և կա վտանգ, որ նրանք կարող են կանգնեցնել մեքենաները երբ ուզեն: Մենք գտնում ենք, որ դա անընդունելի է, նրանք ամբողջությամբ պետք է դուրս գան և չխոչընդոտեն մեքենաների երթևեկությանը: Դա միակ որոշումն է, որովհետև եթե մենք ընդունենք, որ իրենք կարող են այդ ճանապարհին մնալ, դա այդպես էլ կշարունակվի»:

Պետնախարարը նաև նշեց, որ երեկ հանդիպումներ են ունեցել Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում և ուրախ են, որ մեր քաղաքացիները իրենց նման են մտածում, բոլորը միասին ու միասնական են:

«Վիճակը շատ անկայուն է, ոչ մի բան պարզ չէ: Մենք պետք է հստակեցնենք ամեն բան  և մեզ այս իրավիճակում պետք է ունենալ անվտանգության հստակ ապահովիչներ»,-եզրափակեց Վարդանյանը: