Կարմիր խաչի հայտարարությունը Ադրբեջանում մահացած Կարեն Պետրոսյանի մասին

Կարմիր խաչի հայտարարությունը Ադրբեջանում մահացած Կարեն Պետրոսյանի մասին
Կարմիր խաչի հայտարարությունը Ադրբեջանում մահացած Կարեն Պետրոսյանի մասին

«Ռազմ.info»-«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր՝ օգոստոսի 8-ին, տեղեկացվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որ Հայաստանի քաղաքացին օգոստոսի 7-ին անցել է միջազգային սահմանն ու գտնվելով Ադրբեջանում մահացել է։Օգտագործելով իր դերը որպես անկախ միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների և մահացածի ընտանիքի հետ։ Ցանկացած խնդիր, որ կապված է դեպքի հետ, ԿԽՄԿ-ի կողմից հասցեագրվում է համապատասխան իշխանություններին։ ԿԽՄԿ-ն հանրայնորեն չի մեկնաբանի այդ դեպքի մանրամասները՝ հիմնվելով իր գաղտնիության քաղաքականությանը, ինչը թույլ է տալիս համապատասխան իշխանությունների հետ մշտապես լինել կապի և երկխոսոթյան մեջ՝ հասցեագրելով մարդասիրական խնդիրներն այն մարդկանց, ովքեր տուժում են զինված ընդհարումներից»։

Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ։

Այն հարցին, թե ինչ դերակատարություն կունենա ԿԽՄԿ-ն գերու դիակը Հայաստան վերադարձնելու համար, Զառա Ամատունին պատասխանեց

«Այս պահին սա է մեր հիմնական տեղեկատվությունը, որ կարող եմ տրամադրել, որևէ մեկնաբանություն հետագա քայլերի հետ կապված առայժմ չունեմ»,- նշեց Զառա Ամատունին։

Հավելենք, որ օգոստոսի 8-ին Ադրբեջանում մահացել է նախորդ օրն այնտեղ հայտնված Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը։