Երրորդ հարկից ընկած 1.5 տարեկան երեխան լիովին առողջ դուրս է գրվել հիվանդանոցից

Երևանում փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան աղջիկը փետրվարի 24-ին լիովին առողջ դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։ Հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունք: Այսօր դուրս գրվելիս փոքրիկին ուղեկցել են նրան բուժող բժիշկները»,- գրել է նա: