Միքայելյան համալսարանական հիվանդանոցում վիրահատություններ է կատարելու Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար Տիգրան Պողոսյանը

Միքայելյան համալսարանական հիվանդանոցում վիրահատություններ է կատարելու Փարիզի համալսարանի դոցենտ , Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար Տիգրան Պողոսյանը։

Երևանի Պետական Բժշկական Համալսարանի շրջանավարտը ներկայումս Սփյուռքի անվանի վիրաբույժներից մեկն է, նրա պրակտիկ գործունեության բնագավառը լայն է, մասնագիտացած է լապարասկոպիկ, բարիատրիկ, կոլոռեկտալ վիրաբուժության մեջ:

Վիրաբույժը իր մասնագիտական գործունեությունը ծավալելու է համալսարանական հիվանդանոցում ՝ մայիսի 10-15 -ը։ Անհրաժեշտ խորհրդատվության և հերթագրման համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 📱093503540 պրոֆեսոր Ս. Ստեփանյանին: