Սուրեն Պապիկյանն իր համակուրսեցուն պաշտոնի է նշանակել. Factor.am

«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Պապիկյանի համակուրսեցի Ալեքսանդր Մանուչարյանը։ Factor.am-ին հայտնի դարձած այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Մանուչարյանը։ Պապիկյանն ու Մանուչարյանը սովորել են Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։

Որքանո՞վ է համակուրսեցի լինելու հանգամանքը եղել որոշիչ, որ Պապիկյանն այդ պաշտոնում նշանակի Ալեքսանդր Մանուչարյանին։ «Կարծում եմ՝ դա ընդհանրապես կապ չուներ, խոսքը կոմպետենտության մասին է»,- մեզ հետ զրույցում հավաստիացրեց Մանուչարյանը, որը մինչ այս աշխատել է Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։