Անթալիայում մեկնարկել է Լավրով-Չավուշօղլու-Կուլեբա հանդիպումը

Անթալիայում մեկնարկել է  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի,  Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի, ինչպես նաև Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի եռակողմ հանդիպումը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Փետրվարի 24-ից Ուկրաինայում ՌԴ-ից կողմից սկսված ռազմական գործողություններից ի վեր սա երկու երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումն է։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարը առանձին հանդիպումներ է ունեցել ՌԴ-ի ու Ուկրաինայի իր  գործընկերների հետ։