Վրաստանի կառավարության որոշմամբ մարտի 18-ից կարգելվի արտասահմանցիների մուտքը Վրաստան

«Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18-ից՝ 00։00-ից սկսած, արգելել բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան:

Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները»,- այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։