Հայաստանում կորոնավիրուսով վարակված մոտ 100 ոստիկան կա

 Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված մոտ 100 ոստիկան կա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը:

«Ոստիկանության համակարգում մոտ 100 ոստիկան կա վարակված: Կան նաև մեկուսացվածներ: Նրանց վիճակը նորմալ է, ունեցել ենք դեպքեր, երբ վատ են եղել, բայց հիմա ապաքինվել են»,- ասաց Սարգսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։