Վրաստանում պատվաստվել է 45 338 անձ

Aliq.ge – Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկությամբ, ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ 45 338 պատվաստում է արվել:

Հաղորդվում է, որ ամբողջովին պատվաստվել է (երկու չափաբաժին) 6064 մարդ:

Նշենք, որ Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Ապրիլի 5-ից պատվաստման համար կարող են գրանցվել նաև 55 տարեկանից բարձր քաղաքացիները:  Պատվաստումն առայժմ ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութերով:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։