Բնակարանի պատուհանից քաղաքացի է ընկել.ԱԻՆ

Բնակարանի պատուհանից քաղաքացի է ընկել.ԱԻՆ
Բնակարանի պատուհանից քաղաքացի է ընկել.ԱԻՆ

Հունիսի 8-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժի «Մայակ»թաղամասի թիվ 27 շենքից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ. Պ.-ը (ծնվ. 1989թ.) ընկել է թիվ 27 շենքի բնակարաններից մեկի պատուհանից, ինչից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական հաղորդագրությունը:

© Medialab.am