Ռուսական իշխանությունները և նրանց ազդեցության տակ գտնվող հինգերորդ շարասյունը հասան ԼՂ նախագահի հրաժարականին. Սարգսյան

Ռուսական իշխանությունները և նրանց ազդեցության տակ գտնվող հինգերորդ շարասյունը հասան ԼՂ նախագահի հրաժարականի դիմում ներկայացնելուն։ Հրաժարականը հանգեցնելու է պետականության թուլացման և նվազեցնելու է իշխանության բուրգի լեգիտիմությունը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ շարունակելով.

«ԼՂ բնակչությունը և Ազգային ժողովը հնարավորություն ունեն ձախողելու Արցախի համար վնասակար և օտարածին այս նախագիծը՝ բողոքի ալիք բարձրացնելով և թույլ չտալով հրաժարականի ընդունումը։

Ժողովրդական ալիքի միջոցով հրաժարականի մերժումը կմեծացնի Արայիկ Հարությունյանի լեգիտիմությունը, կավելացնի ԼՂ ժողովրդավարության մակարդակը, որը վստահաբար լուրջ ազդեցություն կունենա ԼՂ-ի հեռանկարի որոշման խնդրում։

Արցախում որոշողը պետք է լինի արցախցին՝ իր հավաքականությամբ ու պայքարի ունակությամբ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղը՝ սեպտեմբերի 1-ին, Արայիկ Հարությունյանը ԼՂ  ժողովրդին ու Ազգային ժողովին է ներկայացնելու նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը: