Ինչո՞ւ է լռում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը .նամակ Հովիկ Աբրահամյանին

Ինչո՞ւ է լռում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը .նամակ Հովիկ Աբրահամյանին
Ինչո՞ւ է լռում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը .նամակ Հովիկ Աբրահամյանին

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դեռեւս մայիսի 15-ին դիմել էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ տեղեկացնելով ՀՀ իրավապահ համակարգով կոռուպցիոն ռիսկերի մասին: Սակայն, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը մինչ օրս չի պատասխանել գրավոր դիմումին: Կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դիմումը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին ներկայացնում ենք ստորեւ:   «Հարգելի  Հովիկ  Աբրահամյան, Ձեզ ենք […]

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դեռեւս մայիսի 15-ին դիմել էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ տեղեկացնելով ՀՀ իրավապահ համակարգով կոռուպցիոն ռիսկերի մասին: Սակայն, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը մինչ օրս չի պատասխանել գրավոր դիմումին: Կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դիմումը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին ներկայացնում ենք ստորեւ:

 

«Հարգելի  Հովիկ  Աբրահամյան,

Ձեզ ենք ներկայացնում  համակարգային  կոռուպցիոն դրսևորման փաստեր, որոնք առնչվում են ինչպես ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանին, այնպես էլ պետական մարմինների ներկայացուցիչներին և հուսով ենք, որ ձեր նորաստեղծ հանձնաժողովը անհաղորդ չի մնա այս արատավոր և հանցավոր երևույթի նկատմամբ:

2000-2002 թթ. ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետի պաշտոնը զբաղեցնող Հովհաննես Երիցյանը, ըստ էության, դիզել է աներևակայելի կարողություն, որը լեգալացնելու նպատակով տարիներ շարունակ այդ գումարները դրել է ստվերային շրջանառության մեջ: Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել առնվազն 4 դեպք, երբ Հովհաննես Երիցյանը խոշոր գումարներ է բարձր տոկոսներով տվել ՀՀ քաղաքացիներին՝ նախապես հետապնդելով 2 նպատակ.

1)       Վաշխառության միջոցով լեգալացնել ապօրինի ճանապարհով ձեռք բերված եկամուտները

 

2)      Խարդախության միջոցով ձեռք բերել ՀՀ քաղաքացիներին պատկանող անշարժ գույքը

 

Տարիներ շարունակ Հովհաննես Երիցյանը մնում է անպատիժ, քանի որ հանցավոր կապեր ունի, թե ՀՀ գլխավոր դատախազությունում, թե քննչական մարմիններում, թե ՀՀ ոստիկանությունում: Ի դեպ, Երիցյանի չի էլ թաքցնում, որ հզոր կապեր ունի, ավելին, հրապարակային հարցազրույցների ընթացքում պարծենում է իր կապերով: Մասնավորապես, Երիցյանը վստահեցնում է, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն անձամբ է խնդրել Ռուսաստանից  վերադառնալ Հայաստան և զբաղեցնել  ՀՀ քաղաքացիական ավիացիայի  վարչության պետի պաշտոնը: Իսկ ՀՀ քաղաքացիների դեմ քրեական գործ սարքելու համար Երիցյանն իբր անձամբ ՀՀ ոստիկանապետին է հանդիպում և իբր վերջինս Երիցյանին վստահեցնում է, որ իր դեմ պայքարող մարդիկ կպատժվեն:

Սակայն Երիցյանի կոռումպացված գործարքների մասին մեր տեղեկությունները չեն սահմանափակվում զուտ նախկին պաշտոնյայի հայտարարություններով: Արձանագրվել են հստակ փաստեր, երբ քննչական մարմինները և ոստիկանությունը ակնհայտ ապօրինի որոշումներ են կայացրել՝ կոծկելով նախկին պաշտոնյայի հանցագործությունները և նրա ցուցումով գործ սարքելով կոռուպցիայի դեմ պայքարող հասարակական կազմակերպության նախագահի նկատմամբ:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հովհաննես Երիցյանը ԿՀԴՊ գլխավոր վարչությունում  դիմում  էր ներկայացրել, որով  հաղորդում էր տվել հանցագործության մասին առ այն, թե իբր ես՝ Մարինա Պողոսյանս, հանդիսանում եմ ղազախական մաֆիայի անդամ և շորթում եմ կատարել մի շարք անձանցից: ԿՀԴՊ ԳՎ  պետ           Ա. Զաքարյանը Հովհաննես Երիցյանի դիմումը մակագրել է թրաֆիկինգի դեմ պայքարող վարչության (ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության 2-րդ բաժին) պետ Տ. Պետրոսյանին: Մենք կկիսեինք ձեր զարմանքը առ այն, թե թրաֆիկինգն ինչ կապ ունի շորթման հետ, եթե չիմանայինք, որ ոստիկանությունում  դիմում  ներկայացնելուց օրեր առաջ Հովհաննես Երիցյանը և թրաֆիկինգի բաժնի պետ Տ. Պետրոսյանը միասին նշանադրության արարողության են մասնակցել «Ուրարտու» ռեստորանում: Ըստ էության, հենց քեֆի սեղանի շուրջ էլ միասին որոշել են, որ պետք է գործ սարքեն իմ դեմ՝ անձամբ ինձ և  մեր կազմակերպությանը լռեցնելու համար:

Թրաֆիկինգի բաժնի պետ Տ. Պետրոսյանը, կեղծ օպերատիվ հաղորդագրություն է կազմում Երիցյանի դիմումի հիման վրա և այն ուղարկում է քննչական վարչություն՝ քրեական գործ հարուցելու համար: Մենք չենք ցանկանում անդրադառնալ, թե ինչպես է ընթացել ի սկզբանե սարքված քրեական գործի քննությունը, այլ ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն  հանգամանքի  վրա, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ևս աչք է փակել այն հանգամանքի վրա, թե ինչու է շորթման մասին հաղորդումը մակագրվում թրաֆիկինգի բաժին:

Հարգելի պարոն Աբրահամյան, խնդրում եմ Ձեզ ձեռնարկել համապատասխան միջոցներ պարզելու, թե ինչ պայմանավորվածությունների արդյունքում է թրաֆիկինգի բաժնի պետի մոտ անձնական շահագրգռվածություն առաջացել սույն քրեական գործի կնքահայրը դառնալու համար: Ինչպես նաև բացահայտել, թե ինչ ճանապարհով է Հովհաննես Երիցյանը դիզել բազմամիլիոնանոց իր կարողությունը և ինչ պայմանավորվածությունների արդյունքում է ՀՀ գլխավոր դատախազությունը աչք փակում նախկին պաշտոնյայի հանցավոր արարքների նկատմամբ»: