Ամենադաժանը այն է, որ Ալիևը խաբում է հենց թուրքերին, թե Հադրութն ազատագրել է․ Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ամենադաժանը այն է, որ Ալիևը խաբում է հենց թուրքերին/Անկարային, թե Հադրութն ազատագրել է։ Մի քանի օր առաջ ուշադրություն էի հրավիրել Ալիևի ագիտպրոպի մի լուրի տարօրինակության վրա, երբ Ջաբրայիլի ուրախալի լուրը հայտնել էին ոչ թե իրենց ՊՆ-ը կամ լրագրողները, այլ տեղադրվել էր, թե թուրք լրագրողը կադրեր է ցուցադրել “ազատագրված” Ջաբրայիլից։

Կարծես թե Բաքուն Անկարային ասում էր՝ ինձ չես հավատում, քո լրագրողներին էլ չես հավատո՞ւմ։ Այսօր թվիթերում թուրք պաշտոնյաներից մեկը մի քարտեզ էր տեղադրել, որտեղ Ալիևի ստերն էին պատկերված հադրութախառը, ու շատերս արձագանքեցին, որ Ալիևը խաբում է իրենց՝ ցույց տալով թե հետևում է Անկարայի ցուցումներին, որ իբր շարունակում է կռվել ու հաղթել, մինչդեռ արդեն կիսով չափ պառկել է Պուտինի տակ ու հրադադար է քննարկում, ինչը կտրուկ դեմ է Անկարայից եկած ցուցումներին ու շահերին։

Ու որպեսզի Էրդողանը չկասկածի, որ Ալիևը ձեռքից գնում է, Բաքվից այդ կեղծ լուրերն են հասցվում նաև Անկարա, որ՝ հանգիստ եղեք, ձեր ասածով ենք անում։