Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կմասնակցի Վանաձորի և Մարտունու ՏԻՄ ընտրություններին

Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի որոշմամբ, Կոմունիստական կուսակցությունը կմասնակցի Վանաձորի և Մարտունու ՏԻՄ ընտրություններին:

Այս մասին տեղեկացնում է կուսակցության ֆեյսբուքյան հարթակը:

Վանաձորում կուսակցության ցուցակը կգլխավորի ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, Վանաձորի քաղաքային կազմակերպության առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը։

Մարտունու ցուցակը կգլխավորի ՀԿԿ Մարտունու շրջանային կազմակերպության առաջին քարտուղար Ռադիկ Հարությունյանը։