«Ծուռ հայելիների երկիր է»․ Սանասարյանը դատվում է Սամվել Ալեքսանյանի և Դոն Պիպոյի մենաշնորհը կոտրելու համար. գործարար (Տեսանյութ)

Factor.am – Մինչ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Թավշյա հեղափոխության առանցքային դեմքերից մեկի՝ ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի գործը, որն առնչվում է հեմոդիալիզի սարքերի գնման գործընթացին, բժշկական նշանակության ապրանքներ վաճառող ընկերության տնօրենը հայտարարում է, որ ՊՎԾ-ն ի շահ պետության է գործել։

Factor.am-ին դիմած գործարար, «Խաչպար» ընկերության հիմնադիր Սմբատ Բալասանյանը, մասնավորապես, հայտնեց, որ հեմոդիալիզի սարքերի տեխնիկական բնութագրերի փոփոխման արդյունքում իր ընկերությունը կարողացել է մի շարք հիվանդանոցներում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվել, ինչը նախկինում, իր հավաստմամբ, հնարավոր չէր։Ավելին՝ Factor.am-ի տեսանյութում։