Արման Թաթոյանն այցելել է հայկական կողմին երեկ փոխանցված քաղաքացիական անձանց

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է հայկական կողմին երեկ փոխանցված քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել էին ադրբեջանական զինված ուժերի կողմից։

Այցի մանրամասները չեն հրապարակվելու։

Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքի էջից։