«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը ընտրարշավի շրջանակներում հուլիսի այցելել է Եղվարդ, Բյուրեղավան, Արզնի և Աշտարակ

«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը  ընտրարշավի շրջանակներում հուլիսի 14-ին այցելել է  Եղվարդ, Բյուրեղավան, Արզնի և Աշտարակ քաղաքներ։

Ինչպես տեղեկացրին «Ազատ Հայրենիք» դաշինքի մամուլի ծառայությունից, նշված քաղաքներում քարոզչական երթերը զուգակցվում էին քաղաքացիների հետ երկխոսությամբ, պարզաբանումներ էին տրվում քաղաքացիներին հուզող հարցերին։