Տորոնտոյում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ Կանադայում ՀՀ դեսպանություն

Տորոնտոյում օգոստոսի 1-ին ժամը 22.30-ի սահամաններում տեղի է ունեցել միջադեպ հայերի և ադրբեջանցիների միջև: Այս մասին տեղեկացնում են Կանադայում Հայաստանի դեսպանատնից:

Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու որդեգրած քաղաքականությունը:

Դեսպանությունը նաև կոչ է արել մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի: