Ստուգայցեր են իրականացվել Գառնու տաճարի և Քարերի սիմֆոնիա բնական հուշարձանի հարակից տարածքներում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ այսօր՝ վաղ առավոտից, իրականացրել են մշտադիտարկումներ ՀՀ Կոտայքի մարզում։

Մասնագիտական խմբերը դիտարկել են Գառնու տաճարի և Քարերի սիմֆոնիա բնական հուշարձանի հարակից տարածքները, որոնք մարդաշատ չեն եղել։

Տոմսարկղում անկանոն հերթեր չեն գրանցվել, ջերմաչափման, ախտահանման աշխատանքները կատարվել են սահմանված նորմերին համապատասխան։