Կանանց շրջանում վարակվածության դեպքերի մեծ թիվը պայմանավորված է ներշենքային շփումներով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե որն է կանանց շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի մեծ լինելու պատճառը: 

«Դրա համար կա երկու պատճառ. մեկն այն է, որ  տեքստիլի ոլորտում կանայք են հիմնականում աշխատում: Երկրորդը ներշենքային շփումներն են: Կանայք ներշենքային շփումներում առավել ակտիվ են և այս հանգամանքը նույնպես էական դեր է խաղում: Մենք պետք է ուշադրություն հրավիրենք այս խնդրի վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ կառավարության նիստում: 

Երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18 698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած:Վարակված կանայք (հաստատված դեպքերը) 34 տոկոսով ավելի են, քան տղամարդիկ։ Կորոնավիրուսով հիվանդներից 444-ը ծանր, 131-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում են։