Վանաձորի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Մարտի 12-ին, ժամը 00։59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:17-ին, մարվել՝ 01:48-ին: Հյուրասենյակը և ներսում գտնվող գույքը այրվել են, իսկ խոհանոցը՝ ջերմահարվել։