Ադրբեջանական դրոշն այրած Նիկոլյանի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանական դրոշն այրած Արամ Նիկոլյանի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել: Այս մասին, հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Ադրբեջանում դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել եւ հետաքննություն է իրականացվում:

Հիշեցնենք, որ դիզայներ Արամ Նիկոլյանը ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի ԵԱ բացման արարողության ժամանակ բարձրացել էր բեմ եւ այրել Ադրբեջանի դրոշը: Անվտանգության աշխատակիցները Նիկոլյանին հեռացրել էին դահլիճից:

Ավելի ուշ, Նիկոլյանն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ բացատրել էր իր արարքի դրդապատճառները:

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ներկայացուցիչների զգեստները հեղինակելու և կարելու համար Արամ Նիկոլյանը, ըստ պայմանագրի, ստանալու էր 18,9 մլն դրամ, որից 12,3 մլն դրամն արդեն ստացել էր։