ՌԴ աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիները պետք է պարտադիր բժշկական զննություն անցնեն. ՀՀ Միգրացիոն ծառայություն

Հայաստանի Միգրացիոն ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը,համաձայն որի 2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, պետք է անցնեն դակտիլոսկոպիկ (մատնահետքի) հանձնում և լուսանկարում, ինչպես նաև պարտադիր բժշկական զննություն:

Ըստ ծառայության` նշված ընթացակարգերը պետք է անցնեն.

  • Աշխատելու նպատակով ՌԴ մուտք գործող ՀՀ քաղաքացիները (ովքեր միգրացիոն քարտում այցի նպատակը նշել են «աշխատանք»)
  • 90 օրից ավել ժամկետով և ոչ աշխատանքային նպատակով ՌԴ մեկնողները՝ այդ թվում աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամները
  • 6 տարեկանից բարձր երեխաները

Պարտադիր ընթացակարգերն անցնելուց ազատվում են.

  • Բելառուսի Հանրապետության քաղաքացիները,
  • Մինչև 6 տարեկան երեխաները
  • Միգազգային կազմակերպություններում աշխատող պաշտոնատար անձիք
  • ՌԴ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների ղեկավարները և  վարչական և տեղեկատվական անձնակազմը90 օրացուցային օրից քիչ/պակաս ժամկետով Ռուսաստան մուտք գործած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մասնավոր այցի (այդ թվում’ աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամներ, հարազատներին այցելելու, բուժման, ուխտագնացության և այլ նպատակով) համար բժշկական զննությունը պարտադիր չէ: