Մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման ենթարկվածի մոտ երկաթե և փայտե մահակներ կային

Ապրիլի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Զինանոց-2021» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, սառը զենք կրելու կասկածանքով, մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ մի պատանու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են երկաթե և փայտե մահակներ։

Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։ Կատարվում է հետաքննություն։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից։