Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 344 մարդ

Վրաստանում մարտի 13-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 344 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 274 հազար 721 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 240 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 268 հազար 004 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր՝ 3643: